Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Կյանքի բովից

Կյանքի բովից
08.10.2025 | 11:47

Մեր շեֆի մերը մեռել էր։

Կոլեկտիվով գնում էինք ոռ մտնելու։

Շոգ օր էր։ Թալինի կողմերն ավտոն կանգնեցրեցինք։ Ծարաված էինք։ ճանապարհից ցած, երկարավարս ուռենու տակ մի աղբյուր էր խոխոջում։

Զառան թևս ընկած, փխրուն մարմինն ինձ հպած, զառիթափի վրա գայթելով իջնում էր։ Ջուրը վարար հոսքով աղբյուրից դուրս էր հորդում, սողոսկում կանաչների մեջ ու արեգակի լույսի տակ զմրուխտի պես կայծկլտում։ Երկուսս էլ համակվել էինք ռոմանտիկ զգացումներով։ Մել էլ Զառան, թե.

- Լյովիկ, կուզեի՞ր էս ուռենու տակ ես ու դու պառկեինք։

- Զառա ջան,- ասի,- ախր տակը թաց ա, է՜...

Ասաց.

- Տո տուտուց,- տակին ես պիտի լինեմ, քու ի՞նչ գործն ա` տակը թա՞ց ա, թե՞ չոր...

Ափսոս, որ ճամփեն ուրիշ տեղ էր տանում։

Կյանքիս կոմունիստական շրջանն էր։

Մենք գնում էինք կոմունիզմի ուղիով...

14.10.2012թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4289

Մեկնաբանություններ